Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ «հեգեմոնիան պահպանելու» փորձի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինական պատվիրակությունը շաբաթ մերժել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օստինի՝ «Շանգրի-Լայի երկխուսություն» համաժողովում Չինաստանի նկատմամբ արած մեղադրանքները՝ հայտարարելով, որ կարգավիճակը որոշվում է արարքներով, իսկ գործողությունը բառերից ավելի բարձր է հնչում, տեղեկացնում է CCTV-ն։
Չինաստանի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի միացյալ շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ցզին Ցզյանֆենը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առաջ տանելով, այսպես կոչված, «Հնդկախաղաղօվկիանոսյան ռազմավարությունը»՝ Վաշինգտոնը փորձում է պահպանել իր հեգեմոնիան։
«Իր եսասիրական շահերի իրականացման համար Միացյալ Նահանգները համոզում ու հարկադրում են որոշ երկրների հանդես գալ որպես խաղազինվոր, իր հեգեմոն համակարգը պահպանելու հիմնական նպատակով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների կայունության և կարգուկանոնի ձգտումը»,- ասել է նա։
Թայվանի վերաբերյալ Ցզինը վճռականորեն հերքել է Թայվանի մասին Միացյալ Նահանգների վերջին արտահայտությունները՝ ԱՄՆ-ին մեղադրելով փաստերն անտեսելու և ճշմարտությունն աղավաղելու մեջ։
Միացյալ Նահանգները մեծացրել են Թայվանին զենքի վաճառքը ինչպես որակական, այնպես էլ քանակական առումով, հաճախ են լողում Թայվանի նեղուցով, որպեսզի ուժերով համեմատվեն և միավորվել են այլ երկրների հետ, որպեսզի միջամտեն Թայվանի հարցին, ասել է Ցզինը։
Նա ընդգծել է, որ Թայվանի նեղուցում Չինաստանի ռազմական գործողություններն ուղղված են «Թայվանի անկախության անջատողական ուժերի և արտաքին ուժերի միջամտության դեմ և արդարացված են»։