Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը խարհրդակցություն է անցկացրել էներգետիկ և անվտանգության հարցերի շուրջ․
«Հերթական խորհրդակցության ընթացքում տարբեր ոլորտների պատասխանատուների և մասնագետների հետ քննարկվել է Արցախի էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված ծրագիրը: Այն արժանացել է հավանության, որից հետո իմ կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է պետնախարարի հաղորդագրության մեջ։