Եթե Ուկրաինան չհաղթի, ապա իմաստ չունի քննարկել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ եթե Ուկրաինան չհաղթի, ապա իմաստ չունի քննարկել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ամենակարևորն այն է, որ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը չհաղթի... և Ուկրաինան մնա որպես ինքնիշխան պետություն, քանի որ հակառակ դեպքում, եթե Ուկրաինան չկարողանա գոյություն ունենալ որպես անկախ ինքնիշխան ժողովրդավարական պետություն Եվրոպայում, նրա անդամակցությունն ընդհանրապես քննարկելու առարկա չի լինի»,- ասել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած ֆորումում։
Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն այժմ պետք է միասնություն ցուցաբերի՝ աջակցելով Ուկրաինային։