Ոսկու գինը բարձրանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը հինգշաբթի առավոտյան մի փոքր բարձրանում է, մինչ շուկաներն սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշմանը տոկոսադրույքի վերաբերյալ, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 2,2 դոլարով կամ 0,11 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 960,6 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 0,62 տոկոսով՝ մեկ ունցիան 23,675 դոլար։