Զելենսկին հաստատել է ուկարինական բանակի՝ հակահարձակման անցնելու փաստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հաստատել է ուկրաինական զորքերի՝ հակահարձակման անցնելու փաստը՝ հրաժարվելով մանրամասնել, թե, որ ուղղություններով և ինչ փուլում են այժմ ընթանում ռազմական գործողությունները:
Նրա խոսքով՝ «ուկրաինացի զինվորականները դրական են տրամադրված»:
Զելենսկին նաև կոչ է արել չհավատալ ռուսական տելեգրամ ալիքներին և «հատկապես Պուտինին»:
Հիշեցնենք, որ նախօրեին ուկրաինական զորքերի հակահարձակման փաստը հաստատել էր նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: