Անկարան հեղեղել են հորդառատ անձրեւները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորդառատ անձրեւները կիրակի օրը ջրհեղեղ են առաջացրել Անկարայում, փողոցները վերածվել են գետերի, ջուրը քշել-տարել է շատ մեքենաներ, հայտնում է Daily Sabah-ը:
Ջրհեղեղը սկսվել է երկրի հյուսիսում՝ Սեւ ծովի ափի երկայնքով հորդառատ անձրեւներից հետո, որոնք մեկ շաբաթ առաջ առնվազն երեք մարդու կյանք էին խլել:
Թուրքիայի օդերեւութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ երկուշաբթի օրը Սեւ ծովի երկայնքով, Էգեյան ծովի ափին եւ Միջերկրականի արեւմտյան մասի վրա հորդառատ անձրեւները կշարունակվեն:
Նշվում է նաեւ, որ տարածաշրջանի վրա կարող են հանկարծակի գահավիժել ջրհեղեղներ ու ուժեղ քամիներ:
Հանրաճանաչ հանգստավայր Անթալիան եւս սպառնաիլիքի տակ է։