Ադրբեջանի ԱԳՆ–ն նշել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման պայմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում կարող է քննարկվել Իրանում դեսպանատան աշխատանքի վերսկսման հարցը:
«Վերջերս շփումներ են եղել Ադրբեջանի և Իրանի միջև։ Արտգործնախարարների բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկրների միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Մեր դեսպանատան գործունեությունը կասեցվել էր այս տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Նշենք, որ Ադրբեջանը սպասում է ահաբեկչության հետ կապված հետաքննության ավարտին»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պետք է վստահ լինի, որ կան պայմաններ դեսպանատան անվտանգ գործունեության համար, և այդ հարցում «Բաքվին պետք է լիարժեք երաշխիքներ տրվեն»։
Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը 2023 թվականի հունվարի վերջին։