Ուկրաինական հակահարձակումը շաբաթներ կամ ամիսներ կտևի. Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական զորքերի հարձակողական գործողությունները կտևեն մի քանի շաբաթ կամ ամիս։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ուկրաինական հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ, և այն մանրակրկիտ ծրագրված է եղել։ «Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք այն իրականացնել այն շրջանակներում, որը նախանշել ենք հակամարտության սկզբից. պատժել Ռուսաստանին, որպեսզի դադարեցնի իր ռազմական ջանքերը, օգնել Ուկրաինային դիմակայել և հետ վերցնել տարածքները, բայց երբեք չհարձակվել Ռուսաստանի վրա և խուսափել այս հակամարտության սրումից», - Մակրոնի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան մեծացնում է զինամթերքի ու զրահատեխնիկայի մատակարարումն Ուկրաինա։ «Մենք ավելացրել ենք զենքի, զինամթերքի, զրահատեխնիկայի մատակարարումը, ինչպես նաև ուժեղացրել ենք նյութատեխնիկական աջակցությունը, և մենք կշարունակենք դա անել առաջիկա օրերին և շաբաթներին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։