Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մերսիչ
ՖՈՏՈԴեռ հին ժամանակներից են մարդիկ հասկացել մկանների թուլացման արժեքը և մերսման առավելությունները: Բնազդների շնորհիվ մարդը երբ ցավ էր զգում, վերջույթները քսելով տաքանում էր, ընկնելուց վնասվածքի տեղը շփում էր, քանի որ այդ գործընթացը մեծացնում է արյան շրջանառությունը մկանային հյուսվածքներում, ինչն էլ դրականորեն է ազդում ամբողջ օրգանիզմի վրա։ Հնում տաք քարեր, քերիչներ, փայտե և բամբուկե ձողիկներ, այլ տիպի իրեր էին օգտագործվում մեջքի, ոտքերի և մարմնի այլ մասերի ցավերը թուլացնելու և ընդհանրապես հաճույք ստանալու համար։
Առաջին մեխանիկական մերսիչներից մի քանիսը հայտնվել են 19-րդ դարում շվեդ բժիշկ Գուստավ Զանդերի շնորհիվ։ Նրա գյուտերը եղել են հիվանդությունների բուժման և կանխարգելման ոլորտում։ Նա ստեղծել է մեխանոթերապիայի այնպիսի սարքեր, որոնք օգնել են թուլացնել մկանները, իսկ ծանր հիվանդ մարդկանց արագ ապաքինվել։ Նույնիսկ մեր ժամանակներում որոշ բժշկական հաստատություններ շարունակում են օգտագործել դրանք: Օրինակ «ոտքերի մերսման մեխանիզմ» սարքի ներսում կա հատուկ մակերեսով թմբուկ, իսկ սարքի կողքին հատուկ հարմարեցված աթոռ է։ Աթոռի նստատեղի մակարդակով թմբուկին ամրացված են ոտքերի կրիչներ: Մեխանիզմն ինքնին հարմարվում է ցանկացած երկարության: Թմբուկի վրա փայտե տախտակներն են ամրացված որպես մերսող սարք, որի պտտումը մերսում է ոտնաթաթերը հանգստացնելով և վերականգնելով ոտքերը։ Իսկ մեջքի մերսող սարքը իր առաջին տարբերակում կառուցվածքով նույնիսկ ավելի բարդ ու խճճված էր: Սրա դեպքում մարդը նստում է աթոռի վրա մեջքով դեպի սարքը: Մերսիչն իր հերթին մետաղական հարմարանքների օգնությամբ ռետինե փոքրիկ խցիկներով կատարում էր մեջքի մերսում։ Սարքն ինքնին իրենից ներկայացնում է դեպի վեր ձգված խոշոր մեխանիզմ, որը սնուցվում է հատուկ գոտիով, և պտտում էր այն ամրացված լինելով մեկ այլ մեխանիզմի վրա։ Այսինքն ոչ թե ինքն իրենով էր աշխատում, այլ շարժակների և գոտիների բարդ մեխանիզմի միջոցով։
Որովայնի մերսիչը երկու մեխանիզմներ են, որոնց մեջտեղում լինում է մարդը: Սարքի վրա տեղադրված են երկու փոքր անիվներ։ Նրանք հանդես են գալիս որպես մերսողներ։ Հետևի կողմից մեջքը պահող սարքն է: Մարդը մի ձեռքով պտտում է մեխանիզմների համակարգը, որը շարժման մեջ է դնում ողջ գործընթացը։ Անիվները գլորվում են ստամոքսի վրայով, թուլացնելով այն:
Սրանք ընդամենը մի քանի օրինակ են 19-րդ դարից։ Հիմա ամեն ինչ փոխվել է, բայց մերսող սարքերի գործառույթներն ու նպատակները մնացել են նույնը։ Ահա դրանցից ընդամենը մի քանիսը.
–մարդուն դրական էմոցիաներ հաղորդելը։ Այդ զգացումն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմը էնդորֆին է արտադրում։ Հորմոնն առաջացնում է մկանային մանրաթելերի թուլացում թարմացնելով բջիջները սննդանյութերով։
- մկանների աշխատանքի տևողության ավելացում: Սպորտով զբաղվելուց կամ լուրջ բեռներ տեղափոխելուց հետո 20 րոպե մերսմամբ հանգստանալը բավական է։ Մկանները նորի պես են դառնում։
- վերացնում են այն հիվանդությունները, որոնք առաջացնում են քնի խանգարումներ։ Քանի որ մարմինը միշտ հոգնած է, բուժական մերսման պրոցեդուրաները հանգստացնում են մարդուն։ Առաջին հերթին դա դրական է ազդում նյարդային համակարգի վրա և հանգիստ քուն պարգևում:
Կ. Խաչիկյան