Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը հինգշաբթի առավոտյան իջնում է...
Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքների հրապարակումից հետո, իջնում է 1 եւ ավելի տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 22,15 դոլարով կամ 1,12 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 946,75 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանացել է 2,48 տոկոսով՝ մեկ ունցիան 23,508 դոլար։