ԱՄՆ հայտարարել է, որ ամբողջ աշխարհում սառեցված են մնում ավելի քան 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ կոնգրեսականներն օրինագիծ են ներկայացրել, որի ընդունումը Բայդենին թույլ կտա բռնագրավել ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվները։
Սենատոր Ջիմ Ռիշը հայտարարել է, որ ավելի քան 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներն ամբողջ աշխարհում մնում են սառեցված, հայտնել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Խորհրդարանականներն առաջարկում են այդ ակտիվները փոխանցել Ուկրաինայի վերականգնմանը։
Դրա համար, ըստ կոնգրեսականների, հարյուր միլիարդավոր դոլարներ կպահանջվեն։