Սխալներ շատ եմ գործել, բայց չեմ զղջում… Նունե Եսայան
ՎԻԴԵՈAsekose.am-ը գրում է.
Asekose.am-ի բլից հարցերի պատասխանել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանը:
Մանկության ամենավառ հիշողությունը:
Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են Ամանորի հետ, երբ մեզ տանում էին տոնածառի հանդեսին:
Ամենամեծ ձեռքբերումը:
Ձեռքբերումս այն է, ինչ ունեմ հիմա` ընտանիք,երեխաներ, բեմ…
Առաջին հիասթափությունը:
Առաջին հիասթափությունս եղավ այն ժամանակ, երբ դպրոցում ես չկարողացա հաղթել մաթեմատիկայի մրցույթը:
Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:
Երկու դեպքում էլ` բարությունը:
Ո՞ւմ եք կարոտում:
Որևէ մեկին չեմ կարոտում:
Ինչի՞ց եք վախենում:
Շատ բաներից, այս պահին չեմ կարող հատուկ նշել:
Սխալ, որի համար զղջում եք:
Սխալներ շատ եմ գործել,բայց որևէ սխալի համար ես չեմ զղջում: Զղջալու խնդիր չկա:
Խոսք, որը չեք հասցրել ասել:
Ես միշտ ասում եմ այն, ինչ ցանկանում եմ: Ինձ համար կարևոր խոսքը սիրո խոստովանությունն է, որը ես միշտ անում եմ:
Երազանք, որ դեռ չի կատարվել:
Չունեմ երազանք, որը դեռ չի կատարվել, բայց ինձ համար կարևորը կատարված երազանքները պահպանելն է:
Կցանկանամ, որ…
Կցանկանամ, որ յուրաքանչյուրս մեր լուման ունենանք մեր երկրի խաղաղության գործում: Ոչ թե սպասենք, որ մեզ համար մեկը ստեղծի խաղաղություն, այլ մենք ևս մասնակիցը լինենք: