Օրգանիզմը մաքրող ըմպելիք, որն օգնում է նիհարել, կարգավորում է ճնշումն ու ամրացնում եղունգները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՁեր ուշադրությանն ենք ներկայացնում մի ըմպելիք, որը պատրաստվում է կարմիր կաղամբից և շատ օգտակար է, քանի որ պարունակում է օրգանիզմի համար անչափ օգտակար անտոցիդներ: Բացի այդ այս կաղամբը հարուստ է նաև վիտամիններով ու հանքանյութերով:
Կարմիր կաղամբի օգտակար հատկությունները
1. Իջեցնում է արյան ճնշումը, ամրապնդում է անոթները և դարձնում դրանք ավելի առաձգական:
2. Այս հյութը դուրս է բերում օրգանիզմից բոլոր տոքսինները և մաքրում է լյարդը:
3. Կարմիր կաղամբում պարունակվող ֆիտոնցիդները պայքարում են տուբերկուլյոզային ցուպիկի դեմ:
4. Պարբերաբար կաղամբի հյութ օգտագործելն օգնում է երկու անգամ նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
5. Կաղամբի տերևներով կոմպրեսներն օգնում են բուժել վերքերը, այրվածքներն ու գլխացավերը:
6. Կարմիր կաղամբն ամրացնում է եղունգները:
7. Այն արագացնում է նյութափոխանակությունն ու կարգավորում մարսողության գործընթացը:
Ըմպելիքի պատրաստման եղանակը
Բաղադրություն.
· 300 գրամ կարմիր կաղամբ,
· 1 հատ կանաչ խնձոր,
· մի բուռ թարմ ռեհան,
· մի բուռ թարմ անանուխ:
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները մանրացնել, լցնել կոտորակիչի մեջ և հարել այնքան ժամանակ, մինչև ստացվի հեղուկ զանգված: Ստացված ըմպելքին օգտագործել օրական 2 անգամ՝ ուտելուց առաջ մեկ բաժակ:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru