Մհեր Գրիգորյանը ԵԱՏՀ խորհրդի նիստում քննարկել է նավթի եւ գազի շուկաների վերաբերյալ հարցեր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին 3 տասնյակից ավելի հարցեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից։
Մասնավորապես, քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրինացման, տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաեւ նավթի եւ գազի ընդհանուր շուկաների ձեւավորման ընթացքի վերաբերյալ հարցեր: