Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը. Շուշան Երիցյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Life.panorama.am-ը գրում է.
Մարտի 6-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Քավարան» քրեական դրաման: 20 մասից բաղկացած ֆիլմում նկարահանվել են Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Լիլիթ Հարոյանը, Վահե Զիրոյանը, Սամվել Փիլոյանը, Իրինա Հարությունյանը, Գրիգոր Բաղդասարյանն ու այլք:
Կայքը նոր հեռուստասերիալի մասին է խոսել դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանի հետ:
«Այս հեռուստասերիալի ձեւաչափը թույլ չի տալիս նախապես շատ մանրամասներ հայտնել, քանի որ դրա ողջ զարգացումը հենց պետք է դիտողին լարված պահի հեռուստաէկրանների առաջ: Սա շատ հետաքրքիր սյուժեով բազմասերիանոց ֆիլմ է, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ գործող բոլոր հերոսներին կապում է մեկ ընդհանուր մեղք: Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը»,- նշել է նա:
Խոսելով իր հերոսուհու մասին՝ Շուշանը պատմել է.
«Մարմնավորում եմ 35-ն անց կնոջ, ով ամուսնացած է կայացած բժշկի հետ: Ես էլ մյուս հերոսների հետ միասին քավարանում ենք հայտնվում մեկ ընդհանուր մեղքի համար: Ի դեպ՝ հերոսուհուս մասին խոսելով պետք է նշեմ, որ բավականին դժվար ու միաժամանակ հետաքրքիր էր մարմնավորել ինձնից տարիքով կնոջ:
Իմ հերոսուհին շատ հասուն, կշռադատված, ինքնազոհ ու հանուն ընհանուրի սեփական անձը զոհող կին է, միաժամանակ շատ համարձակ է, ով իր վրա մեծ ծանրություն է վերցնում դժվարին իրավիճակներում:
Ֆիլմի ընթացքում նա փխրուն կնոջից վերածվում է վճռական ու ուժեղ կնոջ: Որպեսզի այս բոլոր հատկանիշները կարողանայի ճիշտ ներկայացնել, նկարահանաումներից առաջ երկար աշխատել եմ ինքս իմ վրա, որ կարողանայի հերոսուհուս մատուցել այնպես, ինչպիսին ինձ տեսած չլիներ հեռուստադիտողը: Առհասարակ, պետք է շեշտեմ, որ ողջ դերասանական թիմը աշխատել է թե ժեստերի, թե բեմական խոսքի եւ թե ճիշտ դերասանական խաղի վրա: Կոնկրետ իմ պարագայում, հեռուստադիտողը կտեսնի նոր Շուշան Երիցյանի, որպիսին մինչ այս չի տեսել»:
Նկարահանման ընթացքից խոսելիս՝ Շուշանը նշել է, որ բավականին դժվար իրավիճակներում է հայտնվել.
«Նկարահանումները շատ հետաքրքիր են ընթացել: Այն, որ ստանդարտ տաղավարներ չկային ու պետք էր բնության մեջ իրականացնել հիմնական տեսարանները, այն էլ հունվար ամսին, արդեն խոսում է բարդ նկարահանումների մասին: Ինչեւէ, բոլորս էլ փորձել ենք հաղթահարել խնդիրներն ու մարդկանց էկրաններին մոտ պահող արտադրանք ստանալ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում