Աբխազիան ուժեղացրել է Վրաստանի և Ռուսաստանի հետ սահմանների հսկողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբխազիայի իշխանություններն ուժեղացրել են Վրաստանի և Ռուսաստանի հետ սահմանների հսկողությունը և հանձնարարել են պահպանության տակ առնել կրիտիկական ենթակառուցվածքները՝ կապված ՌԴ-ում ստեղծված իրավիճակի հետ, տեղեկացնում է հանրապետության նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ուժային կառույցների ղեկավարների հետ փոխնախագահ Բադրա Գունբայի խորհրդակցության արդյունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Աբխազիայի պետական անվտանգության ծառայությանը հանձնարարված է ուժեղացնել Ինգուր և Պսոու գետերի սահմանային անցակետերի հսկողությունը և պահպանության տակ առնել կրիտիկական ենթակառուցվածքի բոլոր օբյեկտները։ Աբխազիայի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և ՊԱԾ-ին կարգադրված է մշտական կապի մեջ լինել Աբխազիայում ՌԴ ԶՈՒ 7-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահ վարչության ներկայացուցիչների հետ։ ՆԳՆ-ին հանձնարարված է օպերատիվ կարգով ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանման համալիր միջոցառումները, այդ թվում նախատեսված զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ։