Ոսկին թեթեւակի թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկին երեքշաբթի առավոտյան թեթեւակի թանկանում է, նախորդ օրվա գնանշումները եւս վառ արտահայտված դինամիկա չեն ցուցադրել, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 3,85 դոլարով կամ 0,19 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 937,45 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը թանկացել է 0,85 տոկոսով՝ մեկ ունցիան 23,017 դոլար։
Երկուշաբթի օրվա արդյունքներով ոսկու արժեքը իջել է 0,07 տոկոսով։