Պրիգոժինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելառուսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳործարար Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելառուսում։ Հավանաբար, գործարարը թռել է Embraer Legacy 600 բիզնես-ջեթով Դոնի Ռոստովից։ Տեղեկությունն ստուգվել է Flightradar սերվիսի միջոցով, որը հետեւում է ավիաթռիչքներին։
«RA-02795 համարով Embraer Legacy 600 բիզնես-ինքնաթիռը թռել է Դոնի Ռոստովից եւ վայրէջք կատարել Մինսկի մոտ, Մաչուլիշչիի ռազմական օդանավակայանում»,- տեղեկացրել է «Беларускі Гаюн» նախագիծն իր թելեգրամ-ալիքում։ Չի հաջողվում պարզել, թե ով կա ինքնաթիռում։ Սակայն 2019 թվականից ինքնաթիռը Արեւմուտքի պատժամիջոցների տակ է այն պատճառով, որ կապված է Պրիգոժինի հետ։
Պրիգոժինի խռովությունն ավարտվել է հունիսի 24-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը հայտարարել է, որ գործարարի համար կերաշխավորվի ապահով անցումը Բելառուս։