Կենսաթոշակի չափը 30 հազար դրամով զիջում է նվազագույն սպառողական զամբյուղին. Բացը լրացնելու համար 200 մլրդ դրամ է պետք
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆայաստանում կենսաթոշակ ու սոցիալական նպաստ ստացողների թիվը շուրջ 580 000 է. կենսաթոշակը 1000 դրամով ավելացնելու համար անհրաժեշտ է 7 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:
«Նվազագույն սպառողական զամբյուղն այսօր 79 հազար դրամ է: Մեր բարձրացումների արդյունքում աշխատանքային կենսաթոշակի չափը կդառնա շուրջ 49 հազար դրամ: Այսինքն դեռ 30 հազարով զիջում ենք նվազագույն սպառողական զամբյուղին: 30 անգամ 7 մլրդ դրամ… ես կարծում եմ՝ հասկանալի, որ միանգամից 200 մլրդ դրամ որեւէ ծախսային ուղղության դնելն իրատեսական ու ռեալ չէ»,-ասաց նա: