Զախարովան քննադատել է Մակրոնին Ալիեւի մասին նրա խոսքերի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեզ քիչ բանով կզարմացնես, բայց երբեմն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դա հաջողվում է, ինչպես պատահեց հունիսի 28-ին Մարսելում, որտեղ նա հայտարարեց այն մասին, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիեւի վրա ավելի մեծ ճնշում է գործադրում, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի, եւ որ նա միակն է, որ ունի հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, որ, գրեթե միայնակ պահում է այդ թեման համաշխարհային հանրության օրակարգում»։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ նա խոստացել է ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Ես ձեզ կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո զգացողություն է առաջանում, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա տղամարդկությանը։ Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի ահա այսպիսի բնութագրերից այն մասին, թե ինչ պաթոսով է նա խոսում իր անձնական դերի, վաստակի մասին ե՛ւ ղարաբաղյան կարգավորման, ե՛ւ այլ հարցերում նույնպես։ Ափսոս, որ չի խոսել այդքան բեղմնավոր աշխատանքի արդյունքների մասին։ Գործընթացը կա, իսկ արդյունքը՝ ոչ։ Եվ, իմիջիայլոց, ոչ ոք երբեք չի տեսել այդ արդյունքները ոչ միայն ղարաբաղյան կարգավորանը Ֆրանսիայի միջնորդության, այլեւ շատ այլ գործերի հարցում, որոնք Մակրոնը քանիցս ձեռնարկել է։ Մենք վաղուց արդեն պատրանքներ չունենք Լեռնային Ղարաբաղի դժվար խնդիրների լուծման գործում դրական ավանդ ներդնելու Ֆրանսիայի ունակության հարցում, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը սաբոտաժի ենթարկելը, իսկ ըստ էության՝ խափանելը, այդ թվում եւ Փարիզ ջանքերով 2022թ., անցած տարվա աշնանը Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից բանաձեւի ընդունումը, որով դատապարտվում էր, ինչպես իրենք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան, եւ պահանջվում էր պատժամիջոցներ մտցնել երկրի եւ նրա պաշտոնատար անձանց դեմ, Փարիզի կողմից Հայաստանում Քաղաքացիական առաքելության ծավալումը՝ կասկածելի մանդատով եւ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը։ Սրանք բոլորը ֆրանսիական օրակարգի վառ օրինակներն են այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է իմացություն, պրոֆեսիոնալ գործողություններ։ Ես կարող եմ փաստել, որ այս բոլոր գործողությունները, ցուցադրական քայլերն ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ ՌԴ-ին կարգավորման գործընթացից դուրս մղելուն եւ սեփական քաղաքական, երբեմն էլ պարզապես նախընտրական նպատակների իրականացմանը։ Դրանք ոչ միայն դրական արդյունք չեն ունեցել բանակցային գորընթացում, այլեւ, հակառակը, վարկաբեկել են Ֆրանսիայի դերը որպես միջնորդի հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Բայց, հասկանում եք, ինքնափիառը դեռ ոչ ոք չի չեղարկել, ամեն մեկն ինքն է անում իր ընտրությունն այս իմաստով։ Գուցե դա միակն է, ինչը մնացել է նրանց»,- ասել է Զախարովան։