Նոր հայտարարություն Գագիկ Սուրենյանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առաջիկա 3-4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է:
Այսօր առկա ամպամածությունը առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմայի սահմաններում, Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում, ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն»: