Միլանում ծերերի տան հրդեհի հետեւանքով մահացել է վեց մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն վեց մարդ մահացել, 80 հոգի տուժել է Միլանի ծերերի տանը բռնկված հրդեհի պատճառով։ Ինչպես ուրբաթ տեղեկացրել է ANSA գործակալությունը, հրդեհն սկսվել է ուշ գիշերը, փորձել են այն մարել մինչեւ առավոտ։
Բուժհաստատությունում 160 մարդ կա, որոնցից 81-ը հասցվել է հիվանդանոց, հոսպիտալացվածներից երկուսի վիճակը լուրջ է։ Հրդեհի փաստով հետաքննություն է սկսվել։ Քննիչներն առայժմ չեն դիտարկում միտումնավոր հրդեհման վարկածը, նշել է Radio-1-ը։