Նավթի գինը բարձրանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գինն ուրբաթ առավոտյան բարձրանում է մեկ օր առաջ ԱՄՆ-ում դրա պաշարների մասին տվյալների հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Գնանշումների վրա ազդում են նաեւ նավթի գնի բարձրացումը Սաուդյան Արաբիայում եւ դոլարի թուլացումը։
Brent մակնիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,39 տոկոսով՝ մեկ բարելը 76,82 դոլար, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսներինը՝ 0,4 տոկոսով՝ 72,09 դոլար։