Ոսկու գինը թույլ բարձրանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինն ուրբաթ առավոտյան փոքր-ինչ բարձրանում է դոլարի էժանացման ֆոնին եւ ԱՄՆ-ի վերաբերյալ վիճակագրության հրապարակումից առաջ, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 1,05 դոլարով կամ 0,21 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 919,45 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,12 տոկոսով՝ մեկ ունցիան 22,918 դոլար։