Սկանդալ Պենտագոնում. համացանցում են հայտնվել կին զինծառայողների մերկ լուսանկարներ (18+)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը և ամերիկյան ռազմածովային ուժերի քննչական վարչությունը հետաքննում է համացանցում հրապարակված կին զինծառայողների մերկ լուսանկարների մասին հաղորդագրությունը. հաղորդում է Korrespondent.net-ը՝ հղում կատարելով Marine Corps Times-ին:
Facebook-ի Marines United անվանումով էջում հրապարակվել են ծառայության ժամանակ արված կին զինծառայողների լուսանկարներ: Էջը սոցցանցում ունի շուրջ 30 հազար հետևորդ, որոնց թվում են գործող ծովային հետևակներ, ռազմածովային ուժերի աշխատակիցներ:
Ներկայումս լուսանկարները ջնջվել են այդ էջից:
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատար գեներալ Ռոբերտ Նելլերը հրաժարվել է մեկնաբանել հետաքննության ընթացքը: Լուսանկարների արտահոսքի հետևանքով հնարավոր է քրեական գործ հարուցվի: