Գեղամ Գևորգյանը նախագահել է ՄԱԱԶՀ մրցակցության քաղաքականության միջկառավարական խմբի Ժնևում ընթացող նիստերը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախագահել է Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի հուլիսի 6-ին և 7-ին տեղի ունեցած նիստերը, որոնց ընթացքում անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են մրցակցության ոլորտի օրակարգային հարցերի լայն շրջանակ:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով Պարագվայի մրցակցության իրավունքի և քաղաքականության փորձագիտական ակնարկին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՄԱԱԶՀ-ի շնորհիվ շատ երկրներ վերանայել են իրենց օրենսդրական և ինստիտուցիոնալ բազաները, հնարավորություն է ստեղծվել մրցակցային օրենսդրության կիրարկման ոլորտում տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման համար և բարձրացրել է մրցակցային մարմինների հեղինակությունը իրենց երկրների քաղաքականություն մշակողների համար:
Կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության, օրենսդրության կատարելագործման ուղղությամբ մրցակցային մարմինների համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում՝ ՄՊՀ նախագահն աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների աշխատանքային խմբի գործունեության երկարաձգման նախաձեռնությանը, որի անդամ է հանդիսանում 2020 թվականից: