Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում միջին տարիքի 2 տղամարդ մահացած է հայտնաբերվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ ոստիկանություն այսօր՝ մարտի 7-ի առավոտյան, ժամը 9.55 րոպեին շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ կանչով մեկնել են մայրաքաղաքի Կորյունի 23/45 հասցե, որտեղ հայտնաբերվել է 2 տղամարդու դի։
Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ պարզվում է մահացածների ինքնությունը։
Հարցին, թե մահացածների վրա կա՞ն բռնության հետքեր, ոստիկանությունից պատասխանեցին, որ հանգամանքները պարզվում են: Նույնը վերաբերում է նաև հարցին՝ արդյո՞ք մահացածները թմրամոլներ են: