Ուկրաինան խոստացել է բնակելի թաղամասերում կասետային զինամթերք չօգտագործել. Al Jazeera
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան պարտավորվել է բնակելի թաղամասերում կասետային զինամթերք չօգտագործել, որոնք ԱՄՆ-ը մտադիր է փոխանցել Կիևին՝ որպես ռազմական օգնության հաջորդ փաթեթի մաս։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։
Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ 800 մլն դոլար արժողությամբ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը, բացի 155 մմ հաուբիցների համար նախատեսված կասետային զինամթերքից, կներառի Bradley հետևակի մարտական մեքենաներ և Stryker զրահամեքենաներ։ Կասետային զինամթերքի տեղափոխման պայմաններից մեկը Կիևի պարտավորությունն էր՝ դրանք չօգտագործել բնակելի թաղամասերին հարվածելու համար։
«Ուկրաինան պարտավորվել է պատասխանատվությամբ օգտագործել կասետային զինամթերքը՝ խոստանալով չօգտագործել դրանք բնակելի թաղամասերում»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները խոստացել են «փաստաթղթավորել այն տարածքները, որտեղ օգտագործվում է կասետային զինամթերք՝ հետագայում դրանց վնասազերծման գործընթացը հեշտացնելու համար»