Երեւանում տղամարդը գործ անելիս երրորդ հարկից ընկել է (Ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանի շենքերից մեկի 3-րդ հարկի պատշգամբից այսօր՝ մարտի 7-ին, տղամարդ է ընկել: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 20/2 շենքի 3-րդ հարկի բնակիչը պատշգամբում գործ անելիս անզգուշությամբ ընկել է: Հարեւանների խոսքով՝ դեպքի պահին նա տանը մենակ չի եղել՝ կնոջ եւ երեխաների հետ: Նրան առաջինն օգնության են հասել շենքի մոտակայքում գտնվող հարեւանները եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Տղամարդու վիճակը միջին ծանրության է: