Ոսկու գինը վառ արտահայտված դինամիկա չի ցուցաբերում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկին ուրբաթ օրը վառ արտահայտված գնային դինամիկա չի ցուցաբերում, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 0,15 դոլարով կամ 0,01 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 964,15 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,52 տոկոսով՝ մեկ ունցիան 25,075 դոլար։