Լավրովը զրուցել է Իրանի արտգործնախարարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովին երկրի ԱԳՆ կանչելուց հետո։ Այս մասին ասվում է ՌԴ նախարարության կայքում։
«Կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին՝ ամբողջությամբ և փոխկապակցվածությամբ, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելուն», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ դիվանագետները հաստատել են մոտեցումները համակարգելու իրենց փոխադարձ հետաքրքրությունը։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ Իրանի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովին և բողոքի նոտա է հղել նրան՝ Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ գագաթնաժողովի ավարտին արված Մոսկվայի հայտարարության պատճառով։