Ինտենսիվ մազաթափության դեմ պայքարում սա, թերևս, ամենաարդյունավետ միջոցն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ պրոֆեսիոնալ միջոցների բաղադրության մեջ մտնում է հենց սոխը, նշանակում է այն թեստավորված է և մանրամասն հետազոտված: Այս յուրահատուկ միջոցը խթանում է մազերի աճը, բարելավում է արյան շրջանառությունը, գործում է որպես հակասեպտիկ՝ պահպանելով գլխի մաշկի մաքրությունը:
Կիրառումը
1. Բլենդերի օգնությամբ մանրացնել 1 հատ մեծ սոխ:
2. Ստացված զանգվածից քամել հյութը և դրանով տրորել գլխի մաշկը:
3. Փաթաթել գլուխը և այդպես մնալ 1 ժամ:
4. Քանի որ սոխը սուր հոտ ունի, ապա ցանկալի կլինի հյութի մեջ ավելացնել ինչ-որ բուրավետ բան (օրինակ՝ վարդաջուր):
5. Մանրակրկիտ լվանալ շամպունի օգնությամբ:
6. Կրկնել շաբաթական 6 անգամ՝ մինչև մազերի նորմալանալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը