Հունական ընկույզը բարձրացնում է սերմնահեղուկն ու նվազեցնում կրծքի քաղցկեղի առաջացումը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՅեյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ հունական ընկույզը կարող է բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը: Ոչ մի այլ ընկույզ չի պարունակում այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք առկա են հունական ընկույզում: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, գիտնականները պարզել են, որ օրական 75 գ հունական ընկույզի օգտագործումը բարելավում է կենսունակությունը, ինքնազգացողությունը, շարժունակությունը և նույնիսկ 21-35 տարեկան առողջ տղամարդկանց սպերմատոզոիդների մորֆոլոգիան: Ներկայումս աշխարհում մոտ 70 մլն զույգ տառապում է սուբֆերտիլությամբ՝ երեխաներ ունենալու ցածր ունակությամբ և անպտղությամբ:
Պարզվել է՝ 30-50% դեպքերում պատճառը տղամարդիկ են լինում: Բժիշկ Վենդի Ռոբինսն ու նրա գործընկերները` Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից որոշել են պարզել` արդյոք կիսահագեցած ճարպային թթուների ավելացումն օրգանիզմում կբարձրացնի սերմնահեղուկի որակը և որոշոլ են անց կացնել հետազություն: Հետազոտությանը մասնակցել է 21-35 տարեկան 117 առողջ տղամարդ:
Նրանք բաժանվել են 2 խմբի՝ 58 հոգի չի օգտագործել ընկույզ, 59-ը պետք է օրական 75 գ հունական ընկույզ օգտագործեին: 12 շաբաթ հետո ընկույզ օգտագործած մասնակիցների մոտ բարելավվել է կենսունակությունը, շարժունակությունը և սպերմատոզոիդների մորֆոլոգիան: Իսկ ահա ԱՄՆ Մարշալա համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը զգալիորեն նվազում է, երբ առօրյա սնունդը որոշ քանակությամբ հունական ընկույզ է պարունակում։ Հունական ընկույզի քանակը օրական սննդի մեջ պետք է կազմի 55 գրամ։
Անի Գևորգյան