ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 22 հուլիս )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Սվազիլենդ՝ Հասարակության օր, Ադրբեջան՝ Ազգային մամուլի օր, Տաջիկստան՝ Տաջիկերենի օր, ՀԱՀ՝ Ծառատնկման օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1915– Առաջին համաշխարհային պատերազմի Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմել է հատուկ հարվածային զորախումբ գեներալ Բարաթովի հրամանատարությամբ, որը Դահար գյուղի մոտից հարձակվելէ Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։
1918– Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարել է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրվել է Ազգային Խորհուրդ և հիմնվել ժողովրդական կառավարություն։
-Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և գեներալ Շելկովնիկյանի հայկական կայազորի միջև, անգլիացի լեյտենանտ Շվինդին հաջողվել է միջնորդական առաքելություն իրականացնել և եռօրյա զինադադար հաստատել։
1928 – ծնվել է նկարիչ Վահան Խորենյանը։
1930 —ԽՍՀՄ-ի Կոլխոզկենտրոնը որոշել է, որ աշխատանքի վարձատրություն կոլխոզներում իրականացվելու է ոչ թե փողով, այլ աշխատօրերով։
1954 —ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեն ընդունել է «Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության ուժեղացման միջոցառումների մասին» որոշումը։
1956- շահագործման է հանձնվել Երևանի կայարանի նոր շենքը։
2003- մահափորձ է կատարվել Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի նկատմամբ: Վնասվածքներ ստացած Սեդրակյանը տեղափոխվել է հիվանդանոց:
2011- առաջին անգամ հայ սուզորդների թիմն ուսումնասիրել է Արագած լեռան Քարի լճի հատակը:
2012 –վախճանվել է անվանի դերասանուհի Գալյա Նովենցը։
2013-երևանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաներ են սկսվել։
2015-Նոր Հաճնում բացվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված յոթերորդ եկեղեցին էր։
2016-Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ և ահաբեկչություն իրականացրած և ՊՊՁ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին սնունդ է փոխանցվել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1099– խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար է դարձել Գոդֆրուա Բուլյոնցին։
1246 —65-ամյա իտալացի ճանապարհորդ Ջովաննի դա Պլանո Կարպինին եվրոպացիներից առաջինն է եղել, որը հասել է մոնղոլների կայսրության մայրաքաղաք Կարակորում։
1298 —տեղի է ունեցել Ֆոլկերեյի ճակատամարտը, որը Շոտլանդիայի անկախության համար մղվող առաջին պատերազմի ժամանակ շոտլանդացի ապստամբների և անգլիացիների միջև տեղի ունեցած ամենախոշոր ճակատամարտն է։
1456 —հունգարական բանակն ազատագրել է Բելգրադն օսմանական նվաճողներից։
1498 —վախճանվել է իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Բոտտիչելին։
1502 - պորտուգալական արշավախմբի կազմում ճանապարհորդած Ամերիգո Վեսպուչին վերադարձել է Լիսաբոն։
1713 –ծնվել է ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ժերմեն Սուֆլոն։
1814 —Օհայոի հինգ հնդկական ցեղեր խաղաղություն են կնքել ԱՄՆ-ի հետ և պատերազմ հայտարարել Անգլիային։
1878– ծնվել է լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը, որն առաջինն է քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների պահպանության և լրիվ հավասարության ոլորտում։
1894 —ֆրանսիայում կայացել է «Paris-Rouen Trail» առաջին ավտոմոբիլային մրցույթը։.
1910- Ռուսաստանի Յասնայա Պոլյանայում հրդեհից ոչնչացել են Լև Տոլստոյի ձեռագրերը։
1927– հիմնադրվել է «Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը։
1944– ստեղծվել է Արժույթի միջազգային հիմնադրամը։
1960-Կուբան ազգայնացրել է ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները, շաքարը սկսել են արտահանել ԽՍՀՄ։
1965– ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար Շոն Մայքլզը, որը ռեկորդային 10 անգամ հաղթել է «Pro Wrestlin Illustrated» հանդեսի «Տարվա մարտ» անվանակարգում։
1986 —Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը քվերակել է պետական դպրոցներում մարմնական պատիժներն արգելելու որոշման օգտին։
1992 –ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը։
2010 —Արգենտինայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների թույլատրման մասին օրենքը։
2011– Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 77 մարդ, 151-ը ստացել են վնասվածքներ։
Կ. Խաչիկյան