Ռուսաստանն ու Չինաստանը Ճապոնական ծովում մոտ 20 մարտական վարժություն են կատարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս-չինական ռազմածովային «Հյուսիս/Փոխգործակցություն-2023» զորավարժությունը, որ անցկացվում էր հուլիսի 20-23-ը Ճապոնական ծովի ջրային տարածքում, ավարտվեց։
Ինպես տեղեկացրեցին Խաղաղօվկիանոսային նավատորմից, վարժանքների ընթացքում մոտ 20 մարտական վարժություն է կատարվել, այդ թվում ծովային, առափնյա և օդային թիրախների համատեղ հրետանային հրաձգություն։
Նավատորմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ավարտից հետո Ռուսաստանի և Չինաստանի նավերն ուղղվել են դեպի Վլադիվոստոկ, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Վարժանքների ընթացքում անձնակազմերը համատեղ մշակել են հականավակային խնդիրներ և ծովային մարտի վարում, հակաօդային պաշտպանություն, նավերի ծովային և օդային ուղեկցում, կատարելագործել են չպաշտպանված արշավում նավերի ջոկատի պահպանության և պաշտպանության կազմակերպման հմտությունները։
Ռուս-չինական համատեղ զորավարժությունը Ճապոնական ծովի ջրային տարածքում մեկնարկել է հուլիսի 20-ին, որի հիմնական նպատակը երկրների միջև ռազմածովային համագործակցության ամրապնդումն էր և Ասիա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը։
Զորավարժությանը երկու կողմից ներգրավված է եղել նաև ծովային օդուժի 30-ից ավելի թռչող սարք։