Քաղաքական գործիչների մաղթանքը հայ կանանց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ, Armday.am-ը քաղաքական գործիչներից հետաքրքվել է, թե ում են նրանք առաջինը շնորհավորել և ինչ դեր ունի հայ կինը նրանց կյանքում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
Առաջինը գերեզմաններում մայրիկիս եմ շնորհավորել, հետո ընտանիքիս և մնացած իմ կին ընկերներին: Հայ կնոջը ես տեսնում եմ մոր կերպարում:
ԲՀԿ ղմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան
Այսօր «Ծառուկյան» դաշինքը գեղեցիկ ակցիա է կազմակերպել և գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հաճելիորեն զարմացրել: Այսօր առաջինը մայրիկիս եմ շնորհավորել, հետո կնոջս: Օրը սկսել է նաև հարևաններին շնորհավորելով: Կարծում եմ, առհասարակ, կնոջ առաքելությունը ի վերուստ տրված է յուրահատուկ լինելու, փաղաքշելու, նրան սիրելու և ուշադրության կենտրոնում լինելու: Այս պարագայում կինը լինում է միշտ գեղեցիկ, հմայիչ և ցանկալի:
ՀՀԿ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)
Նախ ձեզ եմ շնորհավորում առաջինը, ես արդեն շնորհավորել եմ:
ՀՀ Նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյան
Առաջինը շնորհավորել եմ Ստրասբուրգում դեսպանության ներկայացուցիչներին: Մաղթում եմ, որ հայ կանայք միշտ երջանիկ լինեն և յուրաքանչյուրը անպայման երկու, երեք երեխա մեծացնի և դաստիարակի մեր երկրի, մեր ազգի համար:
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Կարեն Շահմուրադյան
Առաջինը մայրիկիս եմ շնորհավորել: Հայ աղջիկների մաղթում եմ սեր, իսկ մայրերին իրենց ամուսինների և երեխաների սերը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյան
Առավոտյան շնորհավորել եմ կնոջս ու աղջիկներիս, ցանկացել եմ կանացի երջանկություն և ուրախություն: Այդ հարցերում առանձնահատում չեմ՝ ստանդարտ եմ: