ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան հրաժարվում են Ռուսաստանի հետ բանակցություններից․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան հրաժարվում են Ռուսաստանի հետ բանակցություններից, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենսդրորեն ամրագրել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու անհնարինությունը: Այս մասին «Ռուսաստան-Աֆրիկա» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, բայց խնդիրն այն է, որ մեզ հետ հրաժարվում են բանակցել։ Հակամարտության հիմքում ընկած է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների ստեղծումը, իսկ նրանք, եւս մեկ անգամ կրկնեմ, հրաժարվում են բանակցություններից»,-ասել է Պուտինը։
Նա նշել է, որ բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել, Սակայն Մոսկվան չի կարող պարտադրել։