Բաքվում պահանջներ են ներկայացնում ռուս խաղաղապահներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվում պահանջներ են ներկայացնում ռուս խաղաղապահներին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեղադրանքների մեջ ասվում է, թե, իբր, «վերջին շրջանում հաճախակիացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից Ադրբեջանի օդային տարածքի օգտագործմամբ թռիչքներ իրականացնող տեղական եւ արտասահմանյան ավիաընկերությունների ուղեւորատար ինքնաթիռների GPS արբանյակային նավիգացիոն համակարգերի դեմ ռադիոխանգարումների կիրառման դեպքերը»։
Դրա արդյունքում, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, խափանումներ են տեղի ունեցել հուլիսի 24-ին Բաքու-Ֆիզուլի չվերթն իրականացնող «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ATR-45 տիպի ուղեւորատար ինքնաթիռի GPS արբանյակային նավիգացիոն համակարգի եւ հուլիսի 25-ին Բուդապեշտ-Բաքու չվերթն իրականացնող «Չեխական ավիաուղիներ» ավիաընկերության C-680 ուղեւորատար ինքնաթիռի GPS արբանյակային նավիգացիոն համակարգի աշխատանքում։
Այսպիսով, Ադրբեջանն օրակարգ է բերում թռիչքների անվտանգության զգացմունքային հարցը՝ հույս ունենալով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնի մեղադրանքի ակնհայտ անհեթեթությանը։