Ադրբեջանում ազատվել են զորահավաքի ծառայության 5 ղեկավարներ, նրանցից երկուսը՝ գեներալներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետական ծառայության զորահավաքի եւ զինակոչի գլխավոր վարչությունների պետերն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին APA-ին տեղեկացրել է ծառայության հանրային եւ միջազգային կապերի բաժնի պետ Փարվիզ Սադրեդդինովը։
Պաշտոնից ազատվածները վարչության պետեր են.
Զինակոչի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Չինգիզ Կիչիկբեկով, կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ազադ Ալիեւ, կազմակերպչական վերահսկողության գլխավոր վարչության պետ, գնդապետ Ֆամիլ Ասլանով, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գնդապետ Անար Ալիեւ եւ զորահավաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Վելի Ռզաեւ։