Տոկիոյում ուժեղ անձրեւներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեքշաբթի տեղատարափ անձրեւներ եւ փոթորկոտ քամիներ են գրանցվել Տոկիոյում՝ սառը մթնոլորտային ճակատով պայմանավորված։
Ցերեկը Տոկիոյում օդի ջերմաստիճանն իջել է՝ 33-ից հասնելով 28-ի։ Երկրի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ մեկ օրում մայրաքաղաքի շրջանում տեղումները կարող են կազմել 60-100 միլիմետր։
Չեն բացառվում նաեւ ամպրոպները, գետերի եւ լճերի ջրերի մակարդակի կտրուկ բարձրացումը, ամպրոպները։
Tokyo Electric Power էներգետիկ ընկերության տվյալներով՝ Տոկիոյում, ինչպես նաեւ հարեւան Իբարակի եւ Տիբա շրջաններում տարերքի հարվածից հետո տեղի է ունեցել ավելի քան 10 հազար տնային տնետսությունների էլեկտրականության անջատում։
Վատ եղանակը խափանել է «Խանեդա» օդանավակայանի աշխատանքը։ Ավիաչվերթները կատարվում են ուշացումներով ուղեբեռի բեռնման խափանումների պատճառով։
Ճապոնիայի հարավային շրջաններին այդ ընթացքում մոտեցել է «Կանուն» ուժեղ թայֆունը, որի պատճառով արդեն չեղարկվել է ավելի քան 500 ավիաչվերթ։ Քամու արագությունը թայֆունի գործողության շրջանում կարող է հասնել 65 մ/վրկ-ի։