Նավթը թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գինն ուրբաթ առավոտյան փոքր-ինչ բարձրանում է դոլարի էժանացման ֆոնին, գնանշումները կարող են ցուցադրել աճ վեցերորդ շաբաթն անընդմեջ՝ ՕՊԵԿ+ երկրների արդյունահանման նվազման սպասմամբ, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։
Brent մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,15 տոկոսով՝ մեկ բարելը 85,27 դոլար, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,22 տոկոսով՝ 81,73 դոլար։