Սիրո 10 տեսակները. ո՞րն է ձերը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻնչպիսին է ձեր սերը հարցին շատերը կպատասխանեն՝ մեծ ու լուսավոր։ Դե իհարկե, սերը հենց այդպիսին էլ պետք է լինի, բայց ամեն դեպքում ինչպես պարզվում է՝ այս զգացմունքը եւս ունի իր տեսակները եւ յուրաքանչյուր անհատ «սեր» բառի տակ իր պատկերացումներն ունի։
Ինչպիսին կարող է լինել սերը եւ ինչեր կարող է անել մարդկանց հետ.
Նոր սեր.
Նոր հորմոնների ու ապրումների մի ամբողջ փունջ. նոր սեր ձեռք բերելով՝ երբեմն դժվար է խոստովանել, որ սիրահարված ենք։ Հիացմունք, ռոմանտիկ տրամադրություն, սպասումներ ու մինիմալ կոնֆլիկտներ կամ դրանց բացակայություն. այսպես է բնորոշվում սիրո այս տեսակը։
Սովորական սեր.
Չնայած կենցաղը շատերի մոտ վատ կամ ձանձրալի երեւույթի հետ է ասոցացվում, նման սիրո մեջ որեւէ վատ բան չկա։ Սա պարզ սեր է, առանց հարցերի ու կասկածների։ Դուք կարող եք իրար թույլ տալ լինել այնպիսին, ինչպիսին կաք՝ չթաքցնելով զգացմունքները։ Եթե նեղսրտում եք էմոցիաների պոռթկման պակասից, ապա պետք է ձեր մեջ հասկանաք՝ արդյոք ձեզ համար այդքան կարեւոր են նման էմոցիաները, թե հարմարության զգացողությունը բավարար է երջանիկ լինելու համար։
Նյարդայնացնող սեր.
Սիրո այս տեսակը նյարդայնացնում է շրջապատին, որովհետեւ որքան էլ երջանիկ լինեք, շարունակում եք կաշկանդել մարդկանց, ովքեր որեւէ կապ չունեն ձեր հարաբերությունների հետ։ Դուք մոռանում եք այլ մարդկանց գոյության մասին, իսկ իրար հանդեպ ձեր հարաբերություններն ապացուցում են, որ զգացմունքների արտահայտման համար սահմաններ ու սահմանափակումներ չկան։ Վերանայեք ձեր պահվածքը. հնարավոր է՝ նուրբ զգացմունքները պետք է թողնել այդ պահին միայնակ լինելու համար։
Չդատող սեր.
Այստեղ զուգընկերներին դուր է գալիս կոնկրետ տվյալ մարդու հետ զույգ կազմելու ու սիրելու զգացողությունը։Այո, դուք կարող եք սիրահարված լինել, սակայն չգիտակցել այն, որ առանց ռոմանտիկ զգացողությունների ձեր մեջ որեւէ կապ չկա։ Դուք պատրաստ չեք իրար համար ռիսկի դիմել, անհարմարություններ հաղթահարել։ Նման սերը դժվար է ուղեղով հասկանալ։ Ձեզ պարզապես դուր է գալիս այն փաստը, որ դուք ինչ որ մեկի հետ եք։
Ընկերական սեր.
Ձեր խելքը գնում է ընկերոջ համար եւ նա կարող է իդեալական զուգընկեր լինել ձեզ համար, բայց ինչ-որ բան այն չէ։ Չկա քիմիա, կիրք։ Նման հարաբերություններն ամենեւին էլ պարտված չեն, չէ որ կյանքի լավ ընկեր գտնելն ավելի դժվար է, քան զուգընկեր։ Ձեզ անհրաժեշտ է գիտակցել, որ նման ընկերությունը պետք չէ փչացնել ռոմանտիկ հարաբերություններով կամ դրանք կառուցելու փորձերով։ Դուք կարող եք նրա հետ չկապել ձեր կյանքը, բայց հաստատ միմյանց համար մեծ նշանակություն եք ունենալու։
Անիրական սեր.
Դուք այնքան եք ուզում, որ հենց տվյալ մարդու հետ ունենաք սիրային հարաբերություններ, որ չեք նկատում ձեր անհապատասխանությունը։ Դուք որոշել եք, որ նա իդեալական է ձեզ համար, իսկ դուք՝ իր ու շարունակում եք ձեւացնել, թե սիրում եք իրար՝ այդպիսով չթողնելով, որ ձեր կյանք մուտք գործի իրական սերը։
Իրական սեր.
Սիրո այս տեսակն անբացատրելի կախարդանք ունի։ Դուք չեք կարող ոչինչ անել այն փաստի հետ, որ այն կա ու կլինի։ Կարող եք վիճել, բաժանվել, կրկին միավորվել ու գիտակցել, որ աշխարհում նրանից լավը չկա ու ձեր կողքին բացի իրենից ոչ ոքի չեք ուզում տեսնել։ Նա այնքան իդեալական է, որ դուք սկսում եք ատել իրեն դրա համար, վախենալ, որ իր նման ոչ ոքի չեք գտնի, ով կստիպի զգալ այն, ինչ զգում եք այդ «միակի» հետ։
Վաստակած սեր.
Դուք աշխատում եք հարաբերությունների վրա, այնպես եք փորձում անել, որ վաստակեք այդ սերը։ Միշտ իրար կողքի եք եղել, օգնել իրար անգամ ամենածանր պահերին։ Չեք կարող ձեր կյանքը պատկերացնել առանց իրար, որովհետեւ ձեր կյանքը միասին եք կառուցել։ Սա ոչ թե պարզապես իսկական սեր է, այլ կյանքի իսկական իմաստ եւ դուք իսկապես վաստակել եք ձեր երջանկությունը։
Ողբերգական սեր.
Նման սերն ավարտվել է՝ չնայած չպետք է ավարտվեր կամ էլ այն պետք է անբաժան լիներ, սակայն չի տարել դավաճանությունը։ Ամեն դեպքում նման սերը ձեր հոգում սպի է թողել եւ շատ ցավ պարգեւել։ Հենց նման սերն է ստիպում ձեր սրտին բուժվել։ Նման սերը դժվար է մոռանալ, որովհետեւ այն խորը հետք է թողել։
Անառողջ սեր.
Ոչ ճիշտ, տառապել ստիպող սեր, որը չեք կարողանում բաց թողնել։ Մշտական զգացողություն, որ ինչ որ բան այն չէ, որը ստիպում է տառապել։ Նման սիրուց պետք է կյանքի դասեր քաղել։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպիսի սիրուն եք արժանի։ Ինչպես կուզեիք ձեզ վերաբերվեին, ինչպիսի սխալներ եք դուք գործել…