ԵՄ-ն կասեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր ձևեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն կասեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր ձևերը։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։
Ըստ նրա, Եվրամիությունը սպասում է Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միության երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներին և աջակցում է Միության բոլոր որոշումներին՝ կապված գահընկեց նախագահ Բազումի իշխանության վերականգնման հետ։
Ստանոն Նիգերի ներկայիս ռեժիմն անօրինական է անվանել։
Նա ասել է, որ ներկայումս միջնորդական ջանքեր են իրականացվում՝ պարզաբանելով, որ ԵՄ-ն այս հարցով կապի մեջ է նաև Չինաստանի հետ։