Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցով դատական նիստ տեղի կունենա
ԻՐԱՎՈՒՆՔՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցով դատական նիստ տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Դատական նիստը տեղի կունենա Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, միջնորդությունը կքննի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը։
«Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու «առաքելությունը» այս անգամ վերապահվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին»,- գրել է փաստաբանը: