«Քաղպայմանագրի» և Լիլիթ Մակունցի հարաբերությունները խիստ սրվել են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին շրջանում խիստ սրվել են «Քաղաքացիական պայմանագրի» հարաբերություններն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետո։ Մեր տեղեկություններով, դեսպանը վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորների, պաշտոնյաների ցուցակը, ովքեր դիմել են ԱՄՆ դեսպանատուն՝ Գրին-քարտ շահելու կամ կեցության իրավունք ստանալու համար։
Փաշինյանն էլ կատաղել է՝ իմանալով, որ կուսակիցներից շատերը ցանկանում են իր համար ծանր պահին թռչել և հեռանալ Հայաստանից, սակայն առայժմ որևէ պատիժ մտադիր չէ կիրառել նրանց նկատմամբ։
Ասում են՝ ցանկը բավական պատկառելի և երկար է։ Թռչելու տրամադրություն ունեցողների ցանկը լուրջ աժիոտաժ է առաջացրել, արդյունքում, պատգամավորներն ու պաշտոնյաները որոշել են վրեժ լուծել Լիլիթ Մակունցից, ամեն գնով փորձում են փորել նրա ոտքի տակը, համոզել Նիկոլ Փաշինյանին՝ դեսպանին հեռացնել պաշտոնից։
Աբել Մարտիրոսյան