Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիքիպեդիայում ի՞նչ են փնտրում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasianet.org-ը գրում է, որ Վիքիպեդիան աշխարհի ամենաշատ այցելվող կայքերից մեկն է, և Հարավային Կովկասն այդ հարցում բացառություն չէ, այն նույնպես հայտնի է այնտեղ։ Տարբերվում են միայն այն թեմաները, որոնք հետաքրքրում են այնտեղի բնակիչներին։

Թբիլիսիի Ազատ համալսարանի դասախոս Գիորգի Մելաշվիլիի օգնությամբ և օգտագործելով տվյալների մասնագիտացված միջերեսը կազմվել է 2015 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հուլիսը հայերեն, ադրբեջաներեն և վրացերեն 100 ամենաշատ այցելվող հոդվածների ցանկը։ Եվ ահա արդյունքը:

Վրացիների ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է իրենց թագավորական ժառանգության վրա, մասնավորապես միջնադարյան և ավելի վաղ ժամանակաշրջանների ժառանգության վրա։ Թագավոր Դավիթ Աղմաշենեբելին (Դավիթ Շինարար, ով կառավարել է մ.թ. 1089-1125 թթ.) վրացական Վիքիպեդիայում ժողովրդականությամբ չորրորդն է, Թամար թագուհին (1184-1213) հինգերորդն է, Իրակլի II-ը (1762-98) տասներորդը, տասնմեկերորդը Վախթանգ Գորգասալին է (IV դարի կեսեր - մ.թ. V դարի սկիզբ), իսկ 28-ը երկիրը նախաքրիստոնեական շրջանում ղեկավարած Փարնավազ Ա.-ն: Բանաստեղծներն ու գրողները, ինչպես նաև իրենց ստեղծագործությունները, նույնպես սիրված են։ Ամենաընթերցվող 50 հոդվածների շարքում են հետևյալ անուններն ու վերնագրերը. Իլիա Ճավճավաձե (8), «Հովազի ասպետը» (12), Վաժա-Փշավելա (14), Սուլխան-Սաբա Օրբելիանի (20), Շոթա Ռուսթավելի (23), Ակակի Ծերեթելի (25), Գալակտիոն Տաբիձե (32), դրամատուրգ և ռեժիսոր Սանդրո Ախմեթելի (40)։

Հայերի այցելած էջերը վկայում են մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։ Ամենադիտված 30 հոդվածներից 17-ը վերաբերում են մշակույթին և լեզվին: Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը դիտումների քանակով երկրորդ տեղում է (Հայաստանի մասին հոդվածից հետո)։ Նրան հաջորդում են անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցը (6), կոմպոզիտոր Կոմիտասը (8), բանաստեղծ Հովհաննես Շիրազը (10), նկարիչ Մարտիրոս Սարյանը (15), բանաստեղծ և գրող Պարույր Սևակը (16), գրող և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը (17): Ո՛չ Վրաստանում, ո՛չ էլ Հայաստանում կենդանի քաղաքական գործիչներին նվիրված որևէ հոդված ներառված չէ ամենաշատ այցելվող հարյուր էջերում։

Ադրբեջանում ուշադրության կենտրոնում են վերջին պատմական դժգոհությունները: Ադրբեջանցիների շրջանում տարածված 30 հոդվածներից տասը կապված են ազգայնականության կամ ազգային տրավմայի հետ։ «Խոջալուի ցեղասպանության» մասին հոդվածը (միջադեպ, որը տեղի է ունեցել 1992 թվականին Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ) երկրորդն է ամենաշատ այցելվողների ցանկում, որին հաջորդում է զինվորականների և քաղաքացիական անձանց ցուցակը, որոնք զոհվել են Երկրորդ Ղարաբաղյան պատերազմ, յոթերորդ տեղում «Սև հունվար»-ն է (1990 թ. Բաքվում խորհրդային զորքերի կողմից խաղաղ բնակչության ճնշումը), իսկ 13-րդ տեղը զբաղեցնում է զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը, ով զոհվել է 2010 թվականին Հայկական զինված ուժերի կողմից: Նախկին նախագահ Հեյդար Ալիևի անձը դեռևս հարգված է (6), իսկ Իլհամ Ալիևը (22)՝ Հեյդար Ալիևի որդին և գործող նախագահն անգամ առաջ է անցել Մուհամեդ մարգարեի (23) ժողովրդականությունից։

Հարավային Կովկասում կանայք դեռևս վատ են ներկայացված Վիքիպեդիայում։ Վրաստանի Թամար թագուհին միակ կինն է, որին երեք երկրների լավագույն քսանյակից հոդված է նվիրված։ Գիտությունը և գիտնականները քիչ են հետաքրքրում մարդկանց, չնայած աշխարհագրությանը և քերականությանը վերաբերող թեմաները մեծ պահանջարկ ունեն:

Մշակույթից բացի, Հայաստանում հատկապես տարածված թեմաները շատերի կողմից դիտվում են, բայց չեն քննարկվում: Օրինակ, մարդու վերարտադրման հետ կապված չորս տառանոց բառի մասին հոդվածը երրորդ տեղում է, և նմանատիպ տեղեկատվություն պարունակող երկու էջը լավագույն 100-ում է, ինչպես նաև երեք հոդված կանանց վերարտադրողական առողջության մասին: Հետաքրքիր է այն, որ հայաստանցի երիտասարդները նախընտրում են Վիքիպեդիայում փնտրել «թել ու ասեղի» մասին տեղեկատվություն, այլ ոչ թե իրենց ծնողներին հարցնել այդ մասին:

Դիտելով ստացված տվյալները կարելի է հետաքրքիր եզրակացություններ անել։ Ադրբեջանում ամենահայտնի մշակութային գործիչը կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեկովն է (19), ադրբեջանական դասական երաժշտության հայրը, ում ստեղծագործությունները կատարել է Յո-Յո Ման։

Կան նաև որոշ առանձնահատկություններ: Բոլոր երեք երկրների համար ամենաշատ այցելվող էջը, բուն երկրների մասին հոդվածներից առաջ, կատալոնացի անջատողական քաղաքական գործիչ Կառլես Պուչդեմոնին նվիրված էջն է, որը յուրաքանչյուր երկրում ունի մոտ կես միլիոն այցելություն: Այցելությունների 0,2 տոկոսից պակասը կատարվել է շարժական սարքերով, ընդհանուր առմամբ դա տեղեկատվության հասանելիության հիմնական միջոցն է, և տրամաբանական է դա վերագրել կեղծ աքաունթների օգտագործմանը։ Բազմաթիվ ապացույցներ կան, որ Ռուսաստանն աջակցում է կատալոնացի անջատողականներին իր ստեղծած բոտերի բանակի միջոցով:

Առանձին հոդվածներ հաճախ շատ են տարբերվում միմյանցից: Հայաստանի և Վրաստանի ընթերցողները հնարավորություն ունեն կարդալ Սալման Ռուշդիի մասին հոդվածի գրեթե ամբողջական տարբերակը, իսկ ադրբեջաներեն հոդվածում տեղեկություններ չկան գրողի վրա 2022 թվականի օգոստոսին տեղի ունեցած հարձակման մասին, որը գրեթե հանգեցրել է նրա մահվան։

Այդ տարածաշրջանում Վիքիպեդիայում հոդվածներ հրապարակող կամ խմբագրող մարդկանց կարելի է մատների վրա հաշվել։ Եթե ​​Ադրբեջանում կա 600-ից ավելի նման ակտիվիստ, Հայաստանում 450, ապա Վրաստանում 200-ից մի փոքր ավելի, այսինքն մոտավորապես այնքան մարդ, ինչքան կարող է տեղավորվել Թբիլիսիի միջին չափի ռեստորանում։ Ոմանց կարծիքով այդ գործընթացում ավելի շատ մարդկանց պետք է ներգրավել։ Տեղական լեզուներով գրված հիմնական հարցերի վերաբերյալ տեղեկատվության պակաս կա: Վերցնենք, օրինակ, գնաճը. դրա մասին վրացերեն հոդվածն անգլերեն տարբերակի 80-րդ մասից էլ կարճ է, թեև այդ հարցն արդիական է շատ քաղաքացիների համար:

Վիքիպեդիայում սահմանափակումները վերաբերում են ոչ միայն տեղական լեզուներին, օրինակ Վիքիպեդիայի անգլերեն տարբերակում Կովկասի շատ կարևոր խնդիրներ մնում են չլուսաբանված։ Իդեալական աշխարհում Վիքիպեդիայի համար հոդվածներ գրելը կարող է ներառվել բարձրագույն կրթության ուսումնական ծրագրում։ Այսինքն օրինակ համալսարանի ուսանողներն իրենց «միկրո ներդրում»-ը պետք է անեն վիրտուալ հանրագիտարանի համալրման գործում այլ քննական թերթիկ գրելու փոխարեն, որն ի վերջո կհայտնվի աղբամանում։ Արդյունքում ներկայումս Վիքիպեդիայի համալրման և տեղեկատվության խմբագրման հարցում հույսը միայն շահագրգիռ քաղաքացիներն են։

Վիքիպեդիան այն կայքն է, որտեղ մարդիկ այցելում են իրենց շրջապատող աշխարհի մասին տարբեր տեղեկություններ փնտրելու, և այն ինչ նրանք կարդում են, իրենց հերթին նաև պատմում են այլ մարդկանց: Այդ առումով Վիքիպեդիան իսկապես հրաշք հայտնագործություն կարող է համարել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Погода в Армении Артем Оганов с коллегами из разных стран написал научную статью и проведет онлайн-школу по методу «Uspex» Мирный договор между Ереваном и Баку обеспечит мир и стабильность в регионе: глава Минобороны Турции Грант Гулканян стал одним из победителей в соревнованиях по боксу на призы главы города Невинномысска Армянские гимнасты стали победителями онлайн-турнира Platinum League Online Россия ударила рекордным количеством дронов по Украине Трамп пообещал пошлины в 25% на все товары из Мексики и Канады Brent подорожала до $73,28 за баррель Мэрия Еревана придумала новый способ доставить неудобство жителям Netflix покажет первые два эпизода «Сто лет одиночества» Габриэля Гарсиа Маркеса в Гаване Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеЮные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаКанадского журналиста не впустили в Турцию за критику Азербайджана и публикации о событиях в Арцахе В Риме прошла научная конференция, посвященная защите святынь Арцаха Дудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»
Самое популярное