Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ջակուզի
ՖՈՏՈԻտալացիները շատ տաղանդավոր ժողովուրդ են: Ամենուր և մշտապես նրանք փորձում են փոխել շրջապատող աշխարհն ըստ իրենց աշխարհընկալման, ֆանտազիաների և տաքարյունության, իսկ այլ բազմաթիվ ժողովուրդներ ոչ միշտ են կարողանում ընկալել իտալացիների միտքը: Ջակուզի (hիդրոմերսման` ջրամերսման լոգարան) բառը յուրաքանչյուր ժամանակակից մարդու մոտ զուգակցվում է հանգստի, ռելաքսի և ազատ ժամանցի հետ: Եվ հավանաբար անհնար կլիներ, որ դա իտալացիները հորինած չլինեին: Հիդրոմասաժորը հորինել է Իտալիայից Ամերիկա ներգաղթած Կանդիդո Ջակուզին անցյալ դարի կեսերին: Ինչպես և շատ այլ գյուտերի դեպքում հիդրոմասաժային վաննայի ստեղծմանը Ջակուզիին դրդել է դժբախտությունը: Նրա որդին ծանր հիվանդ է եղել ռևմատոիդ արթրիտով, և բժիշկները նրա համար ջրային բուժում են նշանակել: Որդու տառապանքները թեթևացնելու համար 1948 թվականին Ջակուզին սկսել է փորձարկումներ կատարել: Նա վերցրել է ինքնաթիռի պոմպը և այն խորասուզել վաննայի մեջ: Եվ հենց այդպես էլ ստեղծվել է ներկայումս ամբողջ աշխարհին քաջ հայտնի ջակուզին: Գնահատելով նման պրոցեդուրայով որդու բուժման դրական ազդեցությունը Կանդիդո Ջակուզին որոշել է այդ ուղղությամբ գործարարությամբ զբաղվել: Սպառողները բավականին արագ ընդունել են Ջակուզիի լոգարանի արժանիքները, և արդեն 1950-ականների սկզբին այդ արտադրանքը կարելի էր գնել բժշկական սարքավորումներ վաճառող խանութներում և նույնիսկ հասարակ դեղատներում: Ջակուզիի տարածմանը և մասսայականացմանը մեծապես նպաստել են հոդացավերով այն հիվանդները, որոնք բուժելու համար պատրաստ են ամեն ինչի, իսկ տեսնելով այդ պրոցեդուրայի որոշակի դրական էֆեկտը սկսել են այն խորհուրդ տալ իրենց ընկերներին և ծանոթներին: Ժամանակի ընթացքում հայտնաբերվել է ջակուզիի ևս մեկ դրական ազդեցությունը` դա սթրեսը և հոգնածությունը թեթևացնելու ունակությունն է: Դրանից հետո սկսած 1955 թվականից ջակուզիի վաճառք սկսվել է իրականացվել նաև սովորական սանտեխնիկական սարքավորումներ վաճառող խանութներում: 1968 թվականին «Jacuzzi Inc» ընկերությունը ստեղծվել է առաջին տաք հիդրոմասսաժային վաննան, որն արդեն իսկ նման է եղել ինքնավար աշխատող ժամանակակից ջակուզիներին: Այս վաննայի պատերին ներկառուցվել են հատուկ անցքեր, որոնցով առանձին հիդրավլիկ պոմպի կողմից ստեղծված ճնշման տակ ջրաշիթերը մղվում են վաննայի մեջ: Ժամանակի ընթացքում ջակուզիները մեծ տարածում են գտել: Դրանք սկսել են տեղադրվել ամենուր՝ հյուրանոցներից, բժշկական և առողջապահական կենտրոններից սկսած մինչև էլիտար մասնավոր տներ: Այս առումով, ջակուզի անունը դարձել է հարմարավետության և հարստության հոմանիշ: Առաջին ինքնավար ջակուզիի գյուտից երկու տարի անց հեղինակը ստեղծել է նաև հիդրոմասաժային լողավազան մի քանի հոգու համար, որը ըստ էության մեծ ջակուզի է, որը հագեցած է ջրի զտիչներով և ջեռուցման տարրերով: Ներկայումս «Ջակուզի» անունն օգտագործվում է համարյա բոլոր հիդրոմասսաժային վաննաների համար, դրանով իսկ փառաբանելով հնարամիտ իտալացուն:
Կ. Խաչիկյան