ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 օգոստոս )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մարդասիրական օգնության համաշխարհային օր, Լուսանկարչության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազգային ավիացիայի օր, Աֆղանստան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Մեղվապահի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1071– տեղի է ունեցել Մանազկերտի ճակատամարտը սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև:
1856 –ծնվել է կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը։
1927– ծնվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Էդուարդ Ավագյանը:
1937 –վախճանվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Սահակ Տեր-Գաբրիելյանը։
1985 –վախճանվել է քանդակագործ Երեմ Վարդանյանը։
1986 –վախճանվել է խորհրդահայ գրող Գարեգին Բեսը։
1988-ԽՍՀՄ Գլխավոր դատախազի տեղակալը հարցազրույց է տվել, որտեղ պատմել է Սումգայիթյան դեպքերի մասին և հայտնել է, որ 19 քրեկան գործ է հարուցվել 94 մեղադրյալների նկատմամբ։
1990-մարտեր են սկսվել Նոյեմբերյանի տարածքում, որի արդյունքում հայերի վերահսկողության տակ են անցել Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղերը։
1991-ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել օգոստոսյան պուտչը, Մոսկվա զորքեր են մտցվել, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, սկսվել են մասսայական ցույցե րորպեսզի հակահարված տրվի ստեղծված ժամանակավոր կառավարությանը։
1993-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ երեք ադրբեջանական ինքնաթիռներ հարվածներ են հասցրել Կապան քաղաքին, որի արդյունքում զոհվել է 10 մարդ, նմանապես հարվածներ են հասցվել Ղարաբաղի Մարտունու և Հադրութի շրջանների վրա։
2005- Երևանում տեղի է ունեցել Հայաստանում «ԲՏԱ Ինվեստ» բանկի բացման շնորհանդեսը։ Այն հանդիսանում է Հայաստանում ղազախական «Տուրան Ալեմ» բանկի ներկայացուցիչը և զբաղվելու է հիմնականում հիպոթեկային վարկավորմամբ:
2006 –վախճանվել է նկարիչ Գեղամ Մալխասյանը։
2007- վախճանվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:
2020-Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնաթողությունից հետո իր առաջին ասուլիսում պատասխանել է Ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին:
2021-Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
14 –վախճանվել է Հռոմի կայսրության հիմնադիր Օկտավիանոս Ավգուստ կայսրը։
232 —ծնվել է հռոմեկան կայսր Մարկ Աննիյ Ֆլորինը։
1398 —ծնվել է իսպանացի բանաստեղծ և պետական գործիչ Ինիգո Լոպես դե Մենդոսան։
1662 –վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, գրականագետ և փիլիսոփա Բլեզ Պասկալը։
1761 - Սանկտ Պետերբուրգում դրվել է Սուրբ Իսակովյան տաճարի հիմնաքարը։
1812– տեղի է ունեցել Բալուտինո լեռան ճակատամարտը, որը Ռուսական կայսրության և նապոլեոնական Ֆրանսիայի պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկն է։
1830-ծնվել է գերմանացի քիմիկոս Յուլիուս Մեյերը։
1848 –ծնվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Գյուստավ Կայբոտը։
1848 — «The New York Herald» հրատարակությունը տվել է առաջին հաղորդագրությունը հայտնաբերված կալիֆորնիական ոսկու մասին, որից հետո սկսվել է «ոսկու տենդը»։
1856 —ամերիկացի Գեյլ Բորդենն արտոնագրել է խտացրած կաթ ստանալու մեթոդը։
1881– ծնվել է ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ Ջորջե Էնեսկուն:
1883– ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ մոդելյոր Կոկո Շանելը:
1903 —Բազելում տեղի ունեցած Սիոնական 4-րդ համագումարը մասնատվել է, երբ սկսել են քննարկել Ուգանդայում հրեական պետություն ստեղծելու առաջարկը։
1934 —Գերմանիայում տեղի ունեցած հանրաքվեով ռեյխսնախագահի և ռեյխսկանցլերի պաշտոնները միավորվել են։
1936 – վախճանվել է իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան։
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փարիզը ազատագրվել է գերմանացիներից։
—Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օդաչու Ալեքսանդր Պոկրիշկինը դարձել է ԽՍՀՄ եռակի հերոս։
1945– ծնվել է շոտլանդական ծագմամբ անգլիացի ռոք-վոկալիստ, Դիփ Փարփլ լեգենդար ռոք-խմբի երգիչ Յան Գիլանը։
-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական Քվանտունյան բանակը վայր է դրել զենքերը։
1946– ծնվել է ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը։
1947 —առաջին անգամ սինթեզվել է վիտամին Ա-ն։
1960– տիեզերք է արձակվել Սպուտնիկ-5 տիեզերանավը Բելկա և Ստրելկա շների հետ միասին։
1994 –վախճանվել է ռուս խորհրդային բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին։
2004 —«Google» ընկերությունը սկսել է իր արժեթղթերի վաճառքը ֆոնդային բորսայում։
Կ. Խաչիկյան