Բայդենը Վիետնամի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրի. Politico
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիետնամի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրի Հարավարեւելասիական երկիր սեպտեմբերի կեսին կատարելիք այցի ժամանակ, տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով գործարքին քաջածանոթ երեք աղբյուրների։
Համաձայնագիրը թույլ կտա նոր երկկողմ համագործակցություն հաստատել, որը կնպաստի բարձր տեխնոլոգիաների վիետնամական սեկտորի զարգացման ջանքերին այնպիսի ոլորտներում, ինչպիսին են կիսահաղորդիչների արտադրությունը եւ արհեստական բանականությունը, գրել է Politico-ն։
Աղբյուրը ուրբաթ Reuters գործակալությանը տեղեկացրել է, որ Բայդենը դիտարկում է սեպտեմբերին Վիետնամ կատարելիք ուղեւորությունը։
Նա այս ամիս հայտարարել է, որ «առաջիկայում» կմեկնի Վիետնամ, որովհետեւ երկիրը ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ եւ խոշոր գործընկեր դառնալ։
Սպիտակ տունն առայժմ չի հաստատել ուղեւորության պլանը։ Վիետնամի արտաքին գործերի նախարարությունը եւս չի մեկնաբանել սա։ Նախարարության ներկայացուցիչ Ֆամ Թու Հանգը հինգաշբթի ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Բայդենի հնարավոր այցը։
«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել եւ քննարկում են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման միջոցները եւ ջանում (հարաբերությունները) բարձրացնել նոր մակարդակի, երբ դա հնարավոր լինի»,- ասել է Հանգը հերթական մամուլի ասուլիսում։