Զելենսկին տեղեկացրել է Ուկրաինայում շվեդական CV-90 ՀՄՄ արտադրելու պլանների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Ուկրաինայում շվեդական CV-90 հետեւակի մարտական մեքենաներ (ՀՄՄ) արտադրելու մասին։
«Սկսում եմ բանակցությունները Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսենի հետ։
Մենք լայն օրակարգ ունենք, բայց համագործակցությունը պաշտպանության ոլորտում գլխավոր առաջնահերթություններից մեկն է։ Ներառյալ հզոր շվեդական CV-90 (հետեւակի մարտական մեքենաները- խմբ.)։
Մեր զինվորներն արդեն դրանց արժանի կիրառություն են գտել մարտադաշտում։ Մենք նաեւ մտադիր ենք դրանք արտադրել Ուկրաինայում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ ներկայում Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է Շվեդիայում։